ՄԱՔՍ-2013 ավիասալոնում կնքվել են 16 միլիարդ դոլարի պարտավորագրեր
Նմանատիպ
Մոսկվայի մարզի Ժուկովսկիում ՄԱՔՍ-2013 ավիասալոնի միջոցառումների գործարար մասի ընթացքում ավիաշինական ընկերությունները կնքել են նոր ավիատեխնիկայի մատակարարման՝ ավելի քան 15,7 միլիարդ դոլար գումարի պարտավորագրեր, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին:
Նախորդ ՄԱՔՍ ավիասալոնում, որը տեղի Է ունեցել 2011 թվականին, ըստ կազմակերպիչների հաշվարկների՝ կնքվել Էին մոտավորապես 10 միլիարդ դոլար գումարի համաձայնագրեր եւ պարտավորագրեր: Միացյալ ավիաշինական կորպորացիան ստորագրել Է 7,5 միլիարդ դոլար գումարի 124 քաղաքացիական ինքնաթիռների պատավորագրեր:
ՄԱՔՍ-2013-ում վաճառքների առաջատարն, ինչպես եւ սպասվում Էր, դարձել Է Միացյալ ավիաշինական կորպորացիան: Կորպորացիայի կազմի մեջ մտնող «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» փակ բաժնետիրական ընկերությունն ստորագրել Է SSJ-100 52 ինքնաթիռի մատակարարման համաձայնագրեր եւ պարտավորագրեր (գրեթե 1,9 միլիարդ դոլար միջինացված կատալոգային գնով), եւս 50 ինքնաթիռ Է պահուստավորված Սբերբանկի եւ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռների» նոր համատեղ վարձակալական ընկերության համար:
ՄԱՔՍ-2013-ի ծրագրի գործարար մասի միջոցառումներն ավարտվել են: Օգոստոսի 30-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը Ժուկովսկիի ավիասալոնը բաց կլինի զանգվածային այցելության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում