Ամուսնությունների գրանցման կարգում փոփոխություններ են կատարվել
21/07/2022 12:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, Times․am: ՔԿԱԳ-ը ամուսնությունների գրանցման հարցում պայմանագրային հիմունքներով կհամագործակցի այլ կազմակերպությունների հետ՝ վերջիններիս տարածքում հանդիսավոր արարողությունը կազմակերպելու նպատակով։ Այս դեպքում քաղաքացիները 40 000 դրամ պետք է վճարեն։ Համապատասխան նախագիծը հավանության արժանացավ Գործադիրի այսօրվա նիստում։
Ինչպես նշված է հիմնավորման մեջ՝ մեծ պահանջարկ կա ամուսնության պետական գրանցումը կատարելու ոչ թե ՔԿԱԳ-ների (ԶԱԳՍ) տարածքում, այլ հանդիսավոր յուրօրինակ պայմաններում։
Նշենք, որ գործող կարգի համաձայն՝ ամուսնության հանդիսավոր արարողության կազմակերպման պետական վճարումը ՔԿԱԳ տարածքում 20 000 դրամ է, իսկ դրա սահմաններից դուրս՝ 40 000 դրամ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում