44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ

44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, Times․am: 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ևս 50 մասունք ուղարկվել է Նիդերլանդներ: Ինչպես փոխանցում է Aysor.am-ը, կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նա ասաց, թե մասունքներն ուղարկվել են, որպեսզի իրականացվի լրացուցիչ փորձաքննություն ու հնարավոր լինի շատ վնասված մասունքներից ստանալ պատասխաններ:

«Երբ կլինեն պատասխանները, այդ մասին լրացուցիչ պարզաբանմամբ հանդես կգանք», – նշեց նախարարը:

Ավանեսյանն ասաց, թե ուղարկվել են այն մասունքները, որոնք, նախնական գնահատմամբ, դժվար փորձաքննության ենթարկվող մասունքներ են, բայց «կա նախնական գնահատական, որ, հնարավոր է, դրանց հետ աշխատել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում