Զարեհ Սինանյանը դրական չի համարում ԱԱԾ-ի առաջարկած նախագիծը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, Times․am: Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը կողմ չէ սփյուռքահայերին ՀՀ քաղաքացիություն տրամադրելու կարգը խստացնելու վերաբերյալ ԱԱԾ-ի առաջարկին։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
«Փաստինֆո»-ն արդեն տեղեկացրել է, որ Ազգային անվտանգության ծառայությունը շրջանառության մեջ է դրել խստացնել ազգությամբ հայ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձի կողմից ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու պահանջները։ Մասնավորապես որպես պարտադիր պահանջ սահմանվում է Հայաստանում վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 60 օր օրինական հիմքով բնակվելու կամ գտնվելու հանգամանքը:
Զ. Զինանյանի կարծիքով, այս նախագիծը հայրենադարձության վրա չի ազդի, այն մարդիկ, որոնք նպատակ ունեն՝ հայրենադարձվելու, կհայրենադարձվեն, 60 օրը անցկացնեն, որից հետո կդիմեն քաղաքացություն ստանալու։ «Այլ հարց է, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունների իմաստով դրական փոփոխություն չէ ու մեր գերատեսչությունը կողմ չէ»,- հայտարարել է Սինանյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում