ԱԺ-ն հրաժարվեց Բաքու իմ նամակն ուղարկել, փոխանցել եմ էլփոստի միջոցով. Մամիջանյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, Times․am: «Ցավով պետք է փաստենք, որ իշխանությունը չի կարող գերի տղաների հարցով Միլլի Մեջլիս նամակ փոխանցել, հետևությունը ժողովուրդը թող անի: Միլլի Մեջլիսի քարտուղարին նամակը ուղարկել եմ էլեկտրոնային փոստի միջոցով, միակ տարբերակն էր, դեռ արձագանք չկա»,- այս մասին 24News-ին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նշել էր, որ պաշտոնական նամակով դիմելու է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի խոսնակին՝ Ադրբեջանում անազատության մեջ պահվող մեր հայրենակիցներին տեսակցելու, իրենց առողջական վիճակին ու պահման պայմաններին ծանոթանալու նպատակով այցելություն կազմակերպելու պահանջով։ Սակայն Ազգային ժողովը հրաժարվել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի նամակը փոխանցել Միլլի Մեջլիսի խոսնակին։
Հարցին, թե գործընթացն ավելի չի՞ բարդանում, որ նամակը Դուք եք ուղարկում, պատգամավորը նշեց, որ դա Ադրբեջանի կողմի համար ստեղծում է հնարավորություն պատճառաբանություններ բերելու համար, ավելի լավ կլիներ եթե նամակը ուղարկվեր պաշտոնական խողովակով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում