Օդեսայում «Калибр» գերճշգրիտ հրթիռներով ոչնչացվել է ուկրաինական ռազմանակ ենթակառուցվածք
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, Times․am: Օդեսայում «Калибр» գերճշգրիտ հրթիռներով ոչնչացվել է ուկրաինական ռազմանակ ենթակառուցվածք։ Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտնել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Զախարովան նշել է, որ «Калибр» հրթիռները կառույցը ոչնչացրել են գերճշգրիտ հարվածներով, ուղարկելով ռազմական կատերը Կիևի ռեժիմի սիրած հասցեով։
Դիվանագետը հավելել է, որ հրթիռային հարվածներոը ոչնչացրել են Օդեսայի նավահանգստի ռազմական կառույցը, բայց ոչ Ռուսաստանի հետ բանակցությունների հնարավորությունը, որի մասին հայտարարում էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև շեշտել է, որ Ուկրաինայի առաջնորդը այդ հարվածները որակել է որպես «ռուսական բացահայտ բարբարոսություն»։
Հուլիսի 23-ին հաղորդվեց, որ «Калибр» հրթիռներով ոչնչացվել են Օդեսայի մոտակայքում գտնվող ուկրաինական ռազմածովային կառույցները։ Կատարվածին անդրադարձել է նաև ՄԱԿ-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում