«Եվրոպան ստիպում է Ռուսաստանին անցնել լայնամասշտաբ պատերազմի»

«Եվրոպան ստիպում է Ռուսաստանին անցնել լայնամասշտաբ պատերազմի»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, Times․am: Եվրոպական երկրներն իրենց հայտարարություններով և Ուկրաինային ռազմական աջակցությամբ ստիպում են Ռուսաստանին անցնել լայնամասշտաբ պատերազմի։ Այս մասին իր տելեգրամ ալիքում հայտարարել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը։

«Եվրոպան իր հայտարարություններով և ռազմական աջակցությամբ հետապնդում է մեկ նպատակ՝ ստիպել Ռուսաստանին հատուկ գործողություններից անցնել լայնամասշտաբ պատերազմի, օգտագործելով զենքի բոլոր տեսակներն ամբողջ ճակատով»,-գրել է նա։

Կադիրովի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրները իրենց ենթադրություններում «միամիտ են», կարծելով, որ պատերազմը կթուլացնի Ռուսաստանին, սակայն նման բան չի լինի, քանի որ Մոսկվան իր ողջ պատմության ընթացքում պատրաստ է եղել ցանկացած պատերազմի։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում