ՌԴ ԶՈւ-ն Օդեսայում ոչնչացրել է ուկրաինական ռազմանավ և Harpoon հրթիռների պահեստը

ՌԴ ԶՈւ-ն Օդեսայում ոչնչացրել է ուկրաինական ռազմանավ և Harpoon հրթիռների պահեստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, Times․am: Ռուսաստանի զինված ուժերն Օդեսայում գերճշգրիտ հարվածներով ոչնչացրել են ուկրաինական ռազմանավ և Harpoon հրթիռների պահեստը։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքերով՝ ՌԴ ԶՈւ-ն թիրախին հարված է հասցրել մեծ հեռահարության ու գերճշգրիտ հրթիռներով, ինչի արդյունքում ոչնչացվել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավ և հակածովային Harpoon հրթիռների պահեստը, որոնք ներկրվել էին ԱՄՆ-ից։

Կոնաշենկովի փոխանցմամբ՝ ոչնչացվել է նաև ուկրաինական ռազմածովային ուժերին պատկանող նավերի վերանորոգման գործարանը։

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում