Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին կողաշրջվել է. կա 3 վիրավոր

Mercedes-ը Հյուսիս-Հարավ ճանապարհին կողաշրջվել է. կա 3 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 24, Times․am: Այսօր՝ հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:

shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 19:10-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան, Սիլիկյան թաղամասից դեպի Հյուսիս-Հարավ նորակառույց ճանապարհին, բախվել է կամրջի բետոնե սյանը, ապա առաջ ընթանալով, կողաշրջված վիճակում մասամբ հայտնվել է ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 1-ը «Արմենիա» բժշկական կենտրոն, 2-ը՝ «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում