Առավոտյան 7-ին արթնանալու մասին հումորները շատ լավն էին, նույնիսկ Քիմ Քարդաշյանից էին կարծիք հարցրել․ Երևանի քաղաքապետ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, Times․am: Երևանի քաղաքապետարանում խորհրդակցությունների ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը անդրադարձավ իր այն հայտարարությանը, որ այսուհետ առավոտյան 07:00 -ից յուրաքանչյուր ժամը մեկ Երևանի քաղաքապետարանի աշտարակային ժամացույցից լսվող երաժշտությունն կհնչի միաժամանակ 12 վարչական շրջաններում՝ նշելով, որ լայն արձագանք է գտել հանրության շրջանում, փոխանցում է Tert.am-ը։։
«Անկեղծ, ես չէի պատկերացնում, որ այդպիսի մեծ իրադարձություն է լինելու, ուրախալի է, որ երևանաբնակները և մարզերի բնակիչները այդպիսի մեծ պատասխանատվությամբ են վերաբերում Երևանին։ Համոզմունք ունեմ, որ նույն ջանասիրությամբ համատեղ փորձելու ենք մեր խնդիրները լուծել։ Այնուամենայիվ, կցանկանայի մանրամասնել, որ Երևանի աշտարակում յուրաքանչյուր ժամը մեկ 3-4 վայրկյան հնչում է Երևանի հիմնը, վարչական շրջաններում տեղադրվել է համակարգ, որտեղ այդ նույն ղողանջները ժամը մեկ հնչում են»,–ասաց Սարգսյանը։
Ինչ վերաբերում է նրան, որ այդ զանգերի ձայները խանգարում են մ արդկանց, ապա քաղաքապետն ասաց, որ այդ համակարգը իր հայտարարությունից 25 օր առաջ արդեն աշխատում էր և վստահություն հայտնեց, որ իր հայտարարությունից հետո էլ մարդիկ նույն ձևով արթնացել են և իրենց կյանքում շատ բան չի փոխվել։
«Ես իմ ֆեյսբուքյան էջում պարզապես հայտարարել էի, որ ներդրվել է նման համակարգ, որը արդեն 25 օր է աշխատում էր։ Թեմայի հետ կապված հումորները շատ լավն էին։ Նույիսկ Քիմ Քարդաշյանին էին հարցրել՝ արդյոք ի՞նչ կարծիք ունի, բավականին հետաքրքիր հումորներ կային»,- ասաց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում