Արմավիրում հայրը սպանել է 30-ամյա որդուն
25/07/2022 11:41
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, Times․am: Հուլիսի 24-ին՝ ժամը 18.30-ին, ոստիկանություն զանգած 65-ամյա տղամարդը հայտնել էր, որ Արմավիրի մարզի Գայ գյուղի եկեղեցու մոտ քաղաքացու են դանակահարել, որը հիվանդանոց է տեղափոխվել:
Ժամը 18.50-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ դանակահարված վիճակում բուժօգնության է ընդունվել 30-ամյա Գաբրիել Մ.-ն, որը, գիտակցության չգալով, մահացել է:
Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակահարել էր 65-ամյա հայրը, ինչից հետո զանգել էր ոստիկանություն:
65-ամյա տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք: Նա ձերբակալվել է:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում