Թուրքիայում նույնասեռականներին խորհրդանշող գույներով ներկված աստիճանը զայրույթ է առաջացրել
Նմանատիպ
Ստամբուլի կենտրոնական Ֆընդըքլը թաղամասում գտնվող’ շաբաթներ առաջ 64-ամյա բնակիչ Հուսեին Չեթինելի կողմից ծիածանի գույներով ներկված աստիճանը քաղաքապետարանը վերաներկել է մոխրագույնով: Աստիճանները նույնասեռականներին խորհրդանշող գույներով ներկվելը մեծ աղմուկ էր առաջացրել թուրքական սոցիալական մեդիայում: Ստամբուլի Բեյօղլուի թաղապետարանի պաշտոնյաները հայտարարել են, որ ծիածանի գույներով ներկված աստիճանները առաջացրել են բնակչության մի հարվածի դժգոհությունը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, CNN Turk-ի հետ զրույցում Չեթինելն ասել է, որ Ստամբուլի կենտրոնում աստիճանները ծիածանի գույներով ներկելու գործընթացը տեւել է մեկ շաբաթ, եւ այդ ժամանակաընթացքում իրեն ոչ ոք չի մոտեցել եւ ոչինչ չի ասել: «Շատ եմ ցավում: Դեռ երեկ աստիճանները բազմագույն էին: Մարդիկ, նորապսակները գալիս այդտեղ լուսանկարվում էին: Ես դա արեցի մարդկանց զվարճացնելու համար: Դա բոլորովին էլ գովազդ չէր: Իմ աշխատելու ժամանակ տարբեր ԶԼՄ-ների թղթակիցներ լուսանկարել են: Անգամ ներկի նոթն եմ շրջել, որպեսզի այն արտադրող ընկերության գովազդ չընկալվի: Ներկեցի, որպեսզի ավելի գունավոր Ստամբուլ ունենանք: Ոչ ոք չեկավ, չարգելեց դա անել: Իսկ հետո քաղաքապետարանը գորշ դարձրեց այդ գեղեցկությունը», -բողոքել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում