Զինծառայող Պալյան Պողոսյանը 2-րդ աստիճանի այրվածքներ է ստացել․ վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
25/07/2022 17:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, Times․am: Ս.թ. հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով’ զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում