Վանաձորի բնակիչը հրկիզել է բարեկամի մեքենաները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: Հուլիսի 20-ին, ժամը 02.06-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «911» ծառայությունից հաղորդում էր ստացվել, որ իրենց զանգած քաղաքացին հայտնել է, որ Վանաձորի Չուխաջյան փողոցում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում է Ոստիկանության լրատվական ծառայությունը:
Ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ այրվել են Չուխաջյան փողոցի բնակչի «Հոնդա» և «ՎԱԶ-21099» մակնիշի մեքենաները, իսկ հրդեհը մարվել է բնակիչների ուժերով:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 25-ին բաժին է ներկայացել Վանաձոր քաղաքի 37-ամյա մի բնակիչ և հայտնել, որ հուլիսի 20-ին, ժամը 02.00-ի սահմաններում, զայրացած վիճակում հրկիզել է բարեկամի մեքենաները:
Նախաքննությունը շարունակվում է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում