Ուկրաինան հետախուզում է հայտարարել Յանուկովիչի կառավարության նախկին անդամների նկատմամբ
26/07/2022 16:00
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: Ուկրաինան հետախուզում է հայտարարել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի կառավարության անդամներ՝ ԱԳ նախկին նախարար Կոնստանտին Գրիշչենկոյի և արդարադատության նախկին նախարար Ալեքսանդր Լավրինովիչի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պետական հետաքննության բյուրոյի ներկայացուցիչ Տատյանա Սապյանը։
«Երկու անձանց նկատմամբ համապետական և միջազգային հետախուզում է հայտարարվել պետական դավաճանության մեղադրանքով»,-ասել է նա
Հուլիսի 25-ին երկու նախկին նախարարներին մեղադրեցին 2010 թվականին Ռուսաստանի հետ Խարկովյան պայմանագիրը կնքելու համար։ Ըստ մեղադրանքի՝ այդ պայմանագիրը Ռուսաստանին հնարավորություն տվեց արդիականացնել նավատորմը և ավելացնել զինծառայողների թիվը Ղրիմում, ինչն էլ հանգեցրեց անեքսիայի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում