Զելենսկու կինը հայտնել է, որ ռազմական գործողություններն ազդել են իրանց ամուսնության վրա
26/07/2022 17:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենա Զելենսկայան հայտարարել է, որ ռազմական հատուկ գործողություններն ազդել են իրանց ամուսնության վրա։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
«Ես համաձայն եմ այն տեսության հետ, որ ամուսնությունն ավելի է ամրանում, երբ անցնում են դժվարությունների միջով։ Կարծում եմ, որ մեր դեպքում ճիշտ այդպես է»,-նշել է նա։
Զելենսկայան նաև հավելել է, որ ինքն ու ամուսինը սկսել են ավելի շատ հետաքրքրվել միմիյանցով։
Բացի այդ, Ուկրաինայի նախագահի կինը հույս է հայտնել, որ ռազմական գործողություններն էլ ավելի կամրացնեն իրենց հարաբերությունները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում