Շենգավիթում՝ մանկապարտեզի հարևանությամբ դի է հայտնաբերվել

Շենգավիթում՝ մանկապարտեզի հարևանությամբ դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղիշե Թադևոսյան 6-րդ շենքի մոտ՝ մանկապարտեզի հարևանությամբ, բաց տարածքում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են դիակի ինքնությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում