ՀՀ ԱԱԾ-ն մեկնաբանել է Թուրքիայի կողմից սահմանի ականազերծման գործընթացը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 26, Times․am: Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան մեկնաբանել է թուրքական կողմից վերջին օրերին իրականացվող սահմանի ականազերծման աշխատանքները:
«Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանին հարակից թուրքական տարածքում (գտնվում է ՀՀ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի դիմացի հատվածում) ականազերծման աշխատանքներն իրականացնում է DLC կազմակերպությունը՝ ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասվում է հարցման պատասխանում։
Հուլիսի կեսերին թուրքական լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել, որ իսրայելական ընկերությունը զբաղվում է հայ-թուրքական սահմանի ականազերծմամբ։ Հայտնում էին նաև, որ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների բանակցություններում քննարկվում է Թուրքիայի արևելյան Կարս նահանգի Աքյաքա շրջանում «Դողուքափը» (հայկական կողմից՝ Ախուրյան) սահմանային անցակետի և «Ալիջան» (հայկական կողմից՝ Մարգարա) անցակետի բացման նախապատրաստումը: Դա արվում է երրորդ երկրների քաղաքացիների համար, այդ մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել հուլիսի սկզբին։
Հուլիսի 25-ին թուրքական ԶԼՄ-ները հայտնել էին նաև, որ ականի պայթյունի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։
Sputnik Արմենիան ԱԱԾ-ից տեղեկություններ էր խնդրել նաև այն մասին, թե ովքեր և ինչ նպատակով են իրականացնում ականազերծումը, և ինչ ականների մասին է խոսքը։
Պարզվում է` նշված թուրքական հատվածը ականապատվել է դեռևս Խորհրդային Միության ժամանակ։
Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, ի պատասխան Sputnik Արմենիայի հարցին, թե ականազերծումը կապվա՞ծ է հայ-թուրքական հաշտեցման գործընթացի հետ, ասել է՝ «տվյալ դեպքում հնարավոր չէ միանշանակ ինչ-որ բան ասել, այդ պատճառով ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից»:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում