ՌԴ զինված ուժերն Ուկրաինայում օգտագործում են նոր հետախուզական համալիրներ
27/07/2022 12:01
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, Times․am: ՌԴ օդատիեզերական ուժերն Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողությունների ընթացքում սկսել են օգտագործել նոր հետախուզական համալիր, որը հիմնված է Су-34 ռմբակոծիչի բազայի վրա։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Գործակալությունը նշում է, որ նոր համալիրները թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ որոշել հակառակորդի կոորդինատները, այդ թվում հակաօդային պաշտպանության համակարգերի տեղակայման վայրերը։
Հետախուզական նոր համալիրների վրա տեղադրված են օպտիկաէլեկտրոնային, ռադիոլոկացիան և ռադիոտեխնիկական նորագուն սարքավորումներ, որոնք հակառակորդի ռազմական օբյեկտների մասին ինֆորմացիան ուղարկում են իրական ժամանակին շատ մոտ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում