Խերսոնի շրջանը ենթարկվել է աննախադեպ հրթիռային հարձակման
27/07/2022 13:40
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, Times․am: Հուլիսի 26-ի լույս 27-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը Խերսոնի շրջանի վրա արձակել են 36 հրթիռ, ինչը ռազմական գործողությունների ողջ ընթացքում տեղի ունեցած ամենահզոր հարձակումներից մեկն է։ Այս մասին հայտարարել է Խերսոնի շրջանի ղեկավար Կիրիլ Ստրեմոուսովը։
«Ընդհանուր առմամբ Խերսոնի շրջանի վրա արձակվել է 36 հրթիռ։ Մեծ մասը հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել են, բայց այնուամենայնիվ դա ամենահզոր հրթիռային հարձակումներից մեկն էր, որին երբևէ ենթարկվել է մեր շրջանը»,-հայտարարել է Ստրեմոուսովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում