Մամիկոն Ասլանյանը կալանավայրից տեղափոխվել է հիվանդանոց
27/07/2022 15:11
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, Times․am: Վանաձորի նախկին քաղաքապետ, կալանավորված Մամիկոն Ասլանյանն առողջական խնդիրներ ունի։ Նրա պա՛շտոնական էջը հայտնում է․«Մամիկոն Ասլանյանին ճնշման կտրուկ տատանման պատճառով տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն»:
Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց 2021–ի դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում