Կրակոցներ` Ղազարավան գյուղում. ոստիկանության բացահայտումը․ տեսանյութ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, Times․am: Ոստիկանության Աշտարակի բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 27-ին 28-ամյա երիտասարդը ներկայացել է Աշտարակի բաժին, ապա տեղափոխվել նախաքննական մարմին և ձերբակալվել:
26.07.2022 17:10
Հուլիսի 26-ի գիշերը, ժամը 2.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում ստացվեց «Աշտարակ» բժշկական կենտրոնից. հրազենային վնասվածքներով բուժօգնության էին դիմել Ղազարավան գյուղի բնակիչ մայր ու որդի: Տասնհինգ րոպե անց հիվանդանոցից ստացվեց երկրորդ հաղորդումը. դեմքի քերծվածքներով բուժօգնության էր դիմել հոսպիտալացված կնոջ ավագ որդին` 30 տարեկան:
Աշտարակի օպերատիվ խումբն արդեն հիվանդանոցում էր, և նրանց հարցին որդիներն ու մայրը պատասխանեցին, թե վնասվածքները հասցրել է անհայտ անձը: Իրավապահները շուտով պարզեցին, որ նրանց հայտնածը հեռու չէ իրականությունից:
Աշտարակի բաժնի և Արագածոտնի մարզային վարչության քրեական հետախույզների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գիշերվա ժամը երկուսի սահմաններում անձնական հարցերի շուրջ վեճ է ծագել տուժած քաղաքացիների 26-ամյա հարևանի և Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի բնակիչ, 28-ամյա երիտասարդի միջև, այդ ընթացքում աշտարակցին հոր «Իժ» հրացանից կրակել էր 26-ամյա ղազարավանցու ուղղությամբ: Նա փախել ու մտել էր հարևանի բակ։ Հետապնդելով նրան` աշտարակցին ևս մեկ կրակոց էր արձակել արդեն հարևան տան մոտ, ինչի հետևանքով էլ աղմուկից դուրս եկած մայրն ու որդիները ստացել էին հրազենային վնասվածքներ: Միջադեպին միջամտել էր ընտանիքի հայրը և աշտարակցու ձեռքից խլել հրացանը, ինչից հետո կրակոցներ արձակած երիտասարդը փախել էր։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու պարկուճ: Տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում