Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է Իզմիրլյան բժշկական կենտրոն
28/07/2022 11:38
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, Times․am: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել է Իզմիրլյանի բժշկական կենտրոն։ Այս մասին այսօրվա դատական նիստում հայտարարել է նիստերի քարտուղարը՝ նշելով, որ դրանով պայմանավորված հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը դատական նիստին։
Գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն արձանագրեց, որ ամբաստանյալի բացակայության դեպքում նիստը ենթակա է հետաձգման, բայց գործով ներկայացվել են միջնորդություններ, որոնք կարող են քննարկվել։ Այս պահին դատարանում քննարկվում է փորձագետներ ներգրավելու միջնորդությունը, ինչը պարտադիր է՝ Աղվան Հովսեփյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունն սկսելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում