Մխիթարյան․ Առաջին օրից հարմարվել եմ թիմին
28/07/2022 21:14
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, Times․am: «Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը պատմել է, թե ինչպես են իրեն ընդունել միլանյան ակումբում։ Այս մասին գրում է Armsport.am-ը։
«Ռոմելու Լուկակուն, Էդին Ջեկոն և Մատեո Դարմիանն իմ նախկին թիմակիցներն են։ Նրանք շատ են պատմել «Ինտերի» մասին։ Առաջին օրից ես հարմարվել եմ թիմին։ Հաճելի է զգալ, որ մեկ ընտանիք ենք։
Լուկակո՞ւն։ Մենք նրա հետ 6 ամիս խաղացել են «Մանչեսթեր Յունայթեդում»։ Մենք շատ լավ էինք հասկանում միմյանց խաղադաշտում։ Վստահ եմ, որ այստեղ էլ նույնը կլինի։ Նա հիմա ավելի ուժեղ է դարձել»,- ասել է Մխիթարյանը DAZN-ի «Inside Inter» հաղորդման ժամանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում