Toyota-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի, որոնցից մեկն էլ բախվել է BMW X5-ին, կա 1 զոհ, 1 վիրավոր

Toyota-ն վրաերթի է ենթարկել իրանցի 2 հետիոտնի, որոնցից մեկն էլ բախվել է BMW X5-ին, կա 1 զոհ, 1 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, Times․am: Այսօր՝ հուլիսի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 40-ամյա Արա Խաչատրյանը իր վարած Toyota մակնիշի 77 ՍQ 777 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցի 7-րդ հասցեի դիմաց՝ Խանջյան թունելից դեպի Հերացի թունել տանող ճանապարհահատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ, 47-ամյա Ահմադ Ասկարիին և 31-ամյա Սեդիդեր Մորադպուրիին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հարվածի հետևանքով վերջինս շպրտվել և բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիով երթևեկող Երևանի բնակիչ՝ 41-ամյա Արմեն Մուշեղյանի վարած BMW X5 մակնիշի 05 PP 001 համարանիշի ավտոմեքենայի վրա։

Վրաերթի հետևանքով Ա. Ասկարին տեղում մահացել է, իսկ Ս. Մորադպուրին մարմնական վնասվածքներով այդ պահին նշված վայրով անցնող Երևանի բնակիչ Գարեգին Ստեփանյանի կողմից իր անձնական օգտագործման Toyota մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Նշված կենտրոնից հայտնել են, որ, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում, և դա, առաջին հերթին, Գ. Ստեփանյանի շնորհիվ, ով օպերատիվորեն, շատ շուտ վիրավորին հասցրել է հիվանդանոց։

Դեպքի վայրում, երբ քննիչներն ու պարեկները փորձում էին BMW X5-ի վարորդին տեղափոխեին հիվանդանոց՝ սթափության աստիճանը պարզելու, մի տղամարդ, ով ներկայացավ որպես փաստաբան, արգելում էր, որպեսզի այդ տղամարդուն պարեկների ավտոմեքենայով տեղափոխեին սփաթությունը պարզելու համար՝ հայտնելով, որ BMW-ի վարորդը միայն իր ավտոմեքենայով կմեկնի հիվանդանոց։ Իսկ մի տղամարդ էլ փորձում էր խոչընդոտել պարեկների և քննիչների աշխատանքը՝ ասելով, թե «BMW X5-ի վարորդը իմ ախպերն է, ես կորոշեմ՝ ինչը՝ ոնց»։

Ի վերջո, 2 վարորդները ենթարկվեցին սթափության փորձաքննության. BMW X5-ի վարորդը գտնվում էր ոչ սթափ (խմած) վիճակում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորին հիվանդանոց տեղափոխած Toyota-ի վարորդը իրենից անկախ հանգամանքներում նկարվել է արաչագափերի կողմից, մինչդեռ այս դեպքում ոչ թե միտումնավոր է նա մեքենան արագ վարել, այլ փրկել է քաղաքացու կյանքը, ու այդ մասին մի քանի անգամ ասում էին հիվանդանոցում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում