Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել
31/07/2022 11:55
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, Times․am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտարարելով, թե իբր հուլիսի 30-ի կեսօրին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հարավ-արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։
Հետևեք մեզ նաև Telegram-ում