Իրանի սահմանապահների ու թալիբների միջև մարտեր են սկսվել
31/07/2022 17:15
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 31, Times․am: Իրանի Սիստան եւ Բելուջիստան նահանգի հյուսիսում գտնվող Խիրմանդ շրջանի նահանգապետ Մեյսամ Բարազանդեն IRNA-ին տված հարցազրույցում ասել է որ շրջանի սահմանին իրանցի սահմանապահների եւ թալիբների միջեւ մարտեր են սկսվել։ Այս մասին հայտնում է Mehr լրատվական գործակալությունը։
Նրա խոսքով՝ իրանցի սահմանապահների եւ թալիբների միջեւ բախումը շարունակվում է։
Ըստ նահանգապետի՝ դեռևս վաղ է խոսել զոհերի և վիրավորների մասին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում