Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
01/08/2022 14:13
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, Times․am: Հանրապետության տարածքում oգոստոսի 2-4-ը գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 5-6-ը գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:
Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ին կնվազի 6-8 աստիճանով:
Երևանում օգոստոսի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 5-6-ը երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում