ՊՆ-ն հերքում է Սյունիքի եւ Գեղարքունիքի հարակից հատվածներում լարված իրադրության մասին լուրերը
01/08/2022 20:58
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, Times․am: Պաշտպանության նախարարությունը NEWS.am-ին պաշտոնապես հերքում է լուրերը, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերի հարակից հատվածներում իրադրությունը լարված է։
Ավելի վաղ թուրքագետ Վարուժան Գեղամյանը գրել էր, որ լարված իրադրություն է նաեւ Սյունիքին եւ Գեղարքունիքին հարակից հատվածներում։
Նշենք, որ այսօր՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: ՊԲ-ից հայտնում են, որ հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված:
Հետևեք մեզ նաև Telegram-ում