Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից
02/08/2022 10:31
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 2, Times․am: Մենք հիմա 3-ն ենք, որոնց արգելել են մուտք գործել Հայաստան. Սյունե Աբրահամյանի և Մասիս Աբրահամյանի հետ մենք Հայաստանի, Արցախի և հայ դատի 3 պաշտպաններն ենք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը:
Նիկոլ Փաշինյանը Հայաստանը վերածում է ավտորիտար պետության. Ժողովրդավարությունը ոտնահարված է, անհատական ազատությունները՝ արհամարհված։
Նա նաեւ նշել է. «Նիկոլ Փաշինյանը սարսափի մթնոլորտ է ստեղծում.
Մենք դա չենք ընդունում։ Մենք դա չենք ընդունի։ Մենք պայքարելու ենք, որ Հայաստանը ազատվի այս ռեժիմից. Եվ մենք կհասնենք հաջողության»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում