Ռուսաստանը «լվացրեց ձեռքերը» սիրիական խնդրից
31/08/2013 11:21
Նմանատիպ
Ռուսաստանը հետաձգել է Սիրիայի հետ սպառազինությունների մատակարարման վերաբերյալ պայմանագրերի ժամկետը, գրում է «Коммерсантъ» թերթը՝ վկայակոչելով «Ռոսօբորոնէքսպորտին» մոտ աղբյուրի։
Մասնավորապես, առաջին МиГ-29М/М2 կործանիչները, որոնք պետք է մատակարարվեին ընթացիկ տարում, սիրիացիներին կհասնեն միայն 2016 և 2017թվականներին։
Համաձայն աղբյուրի տարածած տեղեկությունների` կարող են երկարաձգվել նաև Як-130 ուսումնամարտական ինքնաթիռների և С-300ПМУ2 հակաօդային պաշտպանության համալիրների մատակարարման ժամկետները։
Ըստ թերթի` հիմնական պատճառը սիրիական կողմի ֆինանսական դժվարություններն են։ Մասնավորապես, МиГ-երի համար Սիրիան վճարել է ընդհանուր արժեքի միայն 30 տոկոսը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում