Օլանդը կաջակցի ԱՄՆ-ին Սիրիայի հարցում
31/08/2013 11:40
Նմանատիպ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ բրիտանական խորհրդարանի որոշումը, որը դեմ է քվեարկել երկրի մասնակցությանը Սիրիայում ռազմական գործողությանը, չի անդրադառնա կոալիցիային միանալու Ֆրանսիայի մտադրության վրա:
«Յուրաքանչյուր երկիր ինքնիշխան է, ինքն է որոշում մասնակցել, թե ոչ գործողությունը: Դա վերաբերում է և Բրիտանիային, և Ֆրանսիային»,-ասել է Օլանդը Monde-ին տված հարցազրույցում:
Ըստ նրա, Ֆրանսիան նաև դիտարկում է Սիրիա ռազմական ներխուժման տարբերակը, սակայն կոնկրետ որոշում կկայացվի «հաշվի առնելով ծանրակշիռ հիմնավորումները»:
Գերմանիան բացառել է իր մասնակցությունը ցանկացած ռազմական գործողության: