ՊԲ 20 հազար զինվորի գործը չի կարող անել 2 հազար թեթև զինված ռուս խաղաղապահը․ նրանք եկել էին հաշվարկով, որ ՊԲ-ն կա. Tert.am
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 5, Times․am: ՊԲ 20 հազար զինվորի գործը չի կարող անել 2 հազար թեթև զինված ռուս խաղաղապահը։ Ռուս խաղաղապահները Արցախ էին մտել այն հաշվարկով, որ ՊԲ-ն կա։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղապահների մանդատը, սա նշանակում է, որ խաղաղապահների առաքելությունը շատ մեծ հարցականի տակ է։ Խաղաղապահները ռազմական գործողություններին մասնակցելու մանդատ չունեն, նրանք կայունացնող ռազմա-քաղաքական նշանակություն ունեն։
Պատերազմից հետո շփման գիծը երկարել է և նախկին 20 հազարի փոխարեն հիմա 30 հազար զինվոր է պետք այն պաշտպանելու համար։ Արդյո՞ք ռուսները տեղյակ էին, որ հայկական կողմը պատրաստվում է առանց իրենց զգուշացնելու դուրս բերել զորակոչիկներին»,- նշել է Վրթանեսյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
Հետևեք մեզ նաև Telegram-ում