Թուրքիան ավելին է ուզում, քան «սահմանափակ» միջամտությունը
31/08/2013 11:53
Նմանատիպ
Թուրքիան համաձայն չէ սիրիական հակամարտությանը «սահմանափակ» միջամտություն ցույց տալով, որի մասին օրերս հայտարարել էր ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, Էրդողանի խոսքերն է մեջբերում թուրքական Hurriyet թերթը:
«Մեզ չեն բավարարում սահմանափակ ռազմական գործողությունները։ Դա պետք է լինի, ինչպես եղավ Կոսովոյում»,-ասել է թուրք վարչապետը։
Էրդողանը հիշել է ՆԱՏՕ-ի միջամտությունը Կոսովոյի հակամարտությանը 1998-1999 թվականներին։ Այդ ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքը ռազմաօդային գործողության ժամանակ ռմբակոծեց Հարավսլավիան։
Էչդողանը կարծիք է հայտնել, որ միջամտությունը չպետք է տևի 1-2 օր, այլ պետք է հանգեցնի Ասադի ռեժիմի տապալմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում