Երկու օրում զոհվել է ուկրաինացի 630 զինծառայող
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 7, Times․am: Այսօր՝ օգոստոսի 7-ին, ՌԴ օդատիեզերական ուժերը հարվածել են Խարկովում գտնվող ТЭЦ-3 տարածքին, որտեղ ժամանակավորապես տեղակայված էր Ուկրաինայի զինված ուժերի 3-րդ բրիգադը։ Այս մասին լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
Գերատեսչությունից տեղեկացրել են, որ հարվածի արդյունքում զոհվել է ուկրաինացի 100 զինծառայող։
Բացի այդ, ՌԴ ԶՈւ-ն օդային հարված է հասցրել Ուկրաինայի ԶՈւ մեխանիզացված 72-րդ ստորաբաժանմանը, որը տեղակայված էր Արտեմոսվկում։ Հարվածի արդյունքում զոհվել է ուկրաինացի 130 զինծառայող և ոչնչացվել է 8 միավոր զրահատեխնիկա։
Ավելի վաղ՝ օգոստոսի 6-ին, ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ հրթիռային հարվածներ են հասցվել Ուկրաինայի ԶՈւ աէրոմոբիլային 46-րդ բրիգադին, որը տեղակայված էր Խերսոնի շրջանում։ Հարվածի արդյունքում զոհվել է ուկրաինացի 400 զինծառայող։
Հետևեք մեզ նաև Telegram-ում