ՀՀ ԶՈւ-ն ադրբեջանական դիրքերը չի գնդակոծել. Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել
08/08/2022 10:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտարարելով, թե ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նախորդ մի քանի օրերին գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի մի քանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Նշվում է, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում