Արցախի նախագահը պետական պարգեւներ է շնորհել ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ
Նմանատիպ
Արցախի Հանրապետության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր ԼՂՀ պետական պարգեւներով պարգեւատրելու մասին: Ինչպես «Times.am»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգեւատրվել է 5 հոգ ի, որից 4-ը’ հետմահու: Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 135 հոգի, որից 8-ը’ հետմահու:
Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգեւատրվել է 2 հոգի:
Պետական շինարարության, տնտեսության, մշակույթի, կրթության ու տեղեկատվության ոլորտներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մխիթար Գոշ» մեդալով պարգեւատրվել է 2 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով’ 3 հոգի, «Երախտագիտություն» մեդալով’ 23 հոգի:
Նախագահը ստորագրել է նաեւ կարգադրություն’ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար 2 հոգու արժեքավոր նվերներ՝ հեռուստացույցներ, հանձնելու մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում