Չինաստանի բանակը հայտնել է Թայվանի շրջանում զինավարժանքները երկարաձգելու մասին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: Չինաստանի ժողովրդա-ազատագրական բանակը (ՉԺԱԲ) օգոստոսի 8-ին կշարունակի զինավարժանքները Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում: Այդ մասին ասված է ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Արեւելյան գոտու հայտարարության մեջ:
«Օգոստոսի 8-ին մարտական հրամանատարության Արեւելյան գոտին կշարունակի համատեղ զինավարժանքները Թայվանի շուրջը ջրային եւ օդային տարածություններում»,- ասված է հայտարարության մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Փաստաթղթի համաձայն՝ կմշակվեն հակասուզանավային պաշտպանության կազմակերպում եւ ծովում հարձակողական գործողություններ: ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության Առեւելյան գոտին Թավյանի շուրջը զինավարժանքների ժամկետը երկարաձգում է արդեն երկրորդ օրն անընդմեջ:
Չինաստանի զինված ուժերն օգոստոսի 4-ին սկսել են ընդգրկուն զորավարժություններ հրթիռային հրաձգություններով Տայվաի շուրջը վեց ջրատարածքներում: Դրանք պետք է ավարտվեին օգոտւսի 7-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 08:00-ին), սակայն այնուհետեւ դրանք երկարաձգեցին: Զինավարժանքներն սկսվել են ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ այցի ավարտից հետո հաջորդ օրը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում