Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: Առողջական վիճակի սրացումից շուրջ մեկ ամիս անց Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը բերվել է Էրեբունի ԲԿ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաեւը։
Նա նշել է, որ մանրամասները կլինեն հետազոտություններից հետո:
Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանի ինքնազգացողությունը վատացել էր դատական նիստերի դահլիճում: Դեպքը տեղի էր ունեցել նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց: Վերմիշյանը դատավարության կողմերին կոչ էր արել մեկ րոպե լռությամբ հարգել պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի հիշատակը, որը տասն օր առաջ, հիշեցնենք, հանկարծամահ էր եղել նույն դահլիճում՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում: Նիստը նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանն այդ քայլը համարել էր դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, որոշել էր դատական սանկցիա կիրառել Վերմիշյանի նկատմամբ եւ նիստերի դահլիճից տասը ժամով նրան հեռացնելու որոշում կայացրել: Վերմիշյանը դատավորի պահվածքից վրդովվել էր ու նրա ինքնազգացողությունը վատացել էր: Վերմիշյանին, սակայն, հիվանդանոց չէին տեղափոխել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում