Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում և Արարատյան դաշտում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 8-ին շրջանների զգալի մասում, 9-ին, 10-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում `15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 9-13-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 8-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում