Գյուլն ու Էրդողանը «լեզու չեն գտնում» Սիրիայի հարցում
Նմանատիպ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը հյատարարել է, որ Սիրիայի նկատմամբ ցանկացած ռազմական միջամտություն անպտուղ կլինի, եթե հարցի լուծումը քաղաքական ճանապարհով չտրվի:
Այս գործում նա ընգծել է Ռուսաստանի և Իրանի ջանքերը, որոնք փորձում են խնդիրը կարգավորել դիվանագիտական ուղիով:
«Ես չեմ հավատում, որ որևէ ռազմական միջամտություն արդյունավետ կլինի’ առանց քաղաքական ճիշտ ռազմավարություն ընդունելու», -հայտարարել է Գյուլը:
«Խնդրի լուծումը պետք է գտնել քաղաքկանության և դիվանագիտության օգնությամբ: Պետք է ստիպել, որպեսզի այս երկու մեթոդներից գոնե մեկն աշխատի, իսկ Ռուսաստանը և Իրանը կարող են այս կամ այն կերպ իրենց միջամտությունն ունենալ»,- Գյուլի խոսքերն է մեջբերում «Hurriyetdailynews»-ը:
Հետաքրքրական է, որ Թուրքիայի նախագահն ու վարչապետը կրկին հակասում են միմյանց:
Մինչ Գյուլը խնդիրը քաղաքական ճանապարհով լուծելու կոչ է անում, վարչապետ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է բավարարվի սահմանափակ հարվածներով և պետք է հասնի Ասադի ռեժիմի տապալմանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում