Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ է տարել ադրբեջանցիների նկատմամբ. Շախմատի 44-րդ օլիմպիադա
08/08/2022 18:22
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: Հնդկաստանի Չենայ քաղաքում ավարտին մոտեցող շախմատի 44-րդ Համաշխարհային օլիմպիադայի նախավերջին՝ 10-րդ տուրում, Հայաստանի հավաքականը վստահ հաղթանակ տարավ ադրբեջանցիների նկատմամբ՝ 3-1 հաշվով։
Հայաստանի հավաքականի առաջին համար Գաբրիել Սարգսյանը սևերով հաղթեց Շաքրիյար Մամեդյարովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով հաղթեց Նիջաթ Աբասովին։
Մյուս 2 պարտիաներում հաղթող չեղավ։ Հրանտ Մելքումյանը երկրորդ խաղատախտակի վրա սպիտակներով ոչ-ոքի խաղաց Գադիր Գուսեյնովի հետ, իսկ երրորդ համար Մանուել Պետրոսյանը սև խաղաքարերով կիսեց միավորը Վասիֆ Դուրարբայլիի հետ։
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականն ունի 17 միավոր և ընթացիկ առաջատարն Է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում