Չեմ բացառում, որ Ալիևի ուղիղ հորդորն է՝ չվնասել տները. Հայրապետյան
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 8, Times․am: Չեմ բացառում, որ Ալիևի ուղիղ հորդորն է՝ չվնասել տները ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը՝ անդրադառնալով Աղավնոյի և Բերձորի բնակիչներին՝ իրենց տները չվնասելու մասին հորդորը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ մինչև օգոստոսի 25-ը պետք է Աղավնոյի, Բերձորի բնակիչները տարհանվեն։ Ընդ որում, Աղավնոյի և Բերձորի բնակիչներին հորդորել են չայրել տները, չվնասել գույքը, հակառակ պարագայում թշնամուն հանձնվող գույքի դիմաց փոխհատուցում չի վճարվելու։
Ռոբերտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Արցախի Կառավարության նշված որոշմանը ծանոթ չէ, թե ինչպես են փոխհատուցում, սակայն ինչ էլ կարգում նշված լինի, փաստը մնում է փաստ՝ դա մարդու սեփականություն է, ինքն է որոշում՝ դա այրում է, քանդում է, թե ինչ որ բան է կառուցում, հետո լքում։ Հայրապետյանը տները չայրելու հորդորը պայմանավորում է ադրբեջանամետ քաղաքականությամբ, ավելին, չի բացառում, որ դա Ալիևի ուղիղ հորդորն է՝ չվնասել տները, որպեսզի ադրբեջանցիներով վերաբնակեցումը ոչ միայն հավելյալ ծաղս չպահանջի, այլև հնարավոր լինի շատ սեղմ ժամկետում կազմակերպել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում