Փողոցներում տեղադրված կանգնակները հեռացվում են, տեղադրողները՝ տուգանվում․ տեսանյութ
10/08/2022 10:50
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, Times․am: Փողոցների երթևեկելի մասում, ավտոկայանատեղերի հատվածում տնտեսվարողները հաճախ տեղադրում են տարբեր կանգնակներ, ինչն օրենքով արգելվում է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչությունից։
Խնդիրը լուծելու և ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը ոստիկանության պարեկային ծառայության հետ ամենօրյա շրջայցեր է իրականացնում: Իրավախախտները նախազգուշացվում են, տուգանվում, իսկ կանգնակները՝ հեռացվում:
Քաղաքապետարանը հորդորում է տնտեսվարողներին՝ չխախտել օրենքն ու զերծ մնալ կանգնակներ տեղադրելուց:
Համատեղ ստուգայցերը լինելու են շարունակական:
Հետևեք մեզ նաև Telegram-ում