Հնդկաստանի 23-ամյա քաղաքացին ահազանգել է, որ իրեն ծեծի են ենթարկել ու երկաթե ձողերով կոտրել Mercedes-ը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, Times․am: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 8-ին ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 23-ամյա Հաբի Ալնեմերինի ահազանգի փաստով։
Վերջինս հայտնել է, որ օգոստոսի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում անհայտ անձը Ջանիբեկյան փողոցում վիճաբանել է իր հետ, որի ժամանակ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին։
Բացի այդ, հարվածել է իրեն պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենային՝ պատճառելով գույքային վնաս։
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիկ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Հ. Ալնեմերինի հայտնած անհայտ անձը հանդիսանում է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի՝ 24-ամյա Անանդ Կումարը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանությունն ունի նաև տեղեկություններ, որ մինչև վիճաբանությունը, տեղի է ունեցել ավտովթար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում