Կրակային դիրքում հայտնաբերվել է զինծառայողի դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով
10/08/2022 17:42
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 10, Times․am: Օգոստոսի 9-ին Հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում