Ադրբեջանում «երազկոտների» թիվը հասավ 21-ի

Շաբաթ օրը Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է առաջիկա նախագահական ընտրությունների Ժողկուսակցության առաջնորդի` Սարդար Ջալալօղլուի, թեկնածությունը:

Ինչպես տեղեկացնում է «Contact.az»-ը, հաստատվել է նաև ինքնառաջադրվածներ Ռաուֆ Գուլիևի և Խիդայադ Ռուստամբելիի թեկնածությունները:

Այսպիսով, Ադրբեջանի նախագահի թեկնածուների թիվը հասել է 21-ի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում