Արթուր Վանեցյանը ներկայացրել է անվտանգային ճարտարապետության կարևորագույն բաղկացուցիչները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, Times․am: «Անվտանգության ամառային ակադեմիայի» հատուկ հյուրն էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Համառոտ դասախոսության ընթացքում նա «Ակադեմիայի» դասընթացների մասնակիցներին ներկայացրեց անվտանգային ճարտարապետության այն կարևորագույն բաղկացուցիչները, որոնք պետք է լինեն Հայաստանի Հանրապետության զարգացման ռազմավարության կամ իր իսկ բնորոշմամբ՝ Հայաստանի երազանքի հիմքում ՝ ցանկացած ազգային իշխանության օրոք։
Ըստ բանախոսի՝
-Անվտանգությունը՝ որպես լայն հասկացություն. ռազմական անվտանգություն, հոգեբանական և քարոզչական անվտանգություն, պարենային անվտանգություն, առողջապահական անվտանգություն, էկոլոգիական անվտանգություն, դեմոգրաֆիական անվտանգությւոն և այլն;
-Հզոր և արդյունավետ տնտեսական հիմք, այդ թվում՝ անվտանգային համակարգի լիարժեք սնուցման համար:
– Առաջատար գիտություն տնտեսությւոնը զարգացնելու և անվտանգությանը ծառայոցնելու նպատակով:
-Լավագույն կրթություն՝ գիտությունն առաջ մղելու համար։
-Անվտանգային, տնտեսական, գիտական և կրթական համակարգերի վերջնարդյունքը Հայաստանին անմնացորդ ծառայեցնելու համար Էմոցիոնալ և գաղափարական հիմքի կերտում, որն ընդգրկում է հայրենասիրական դաստիարակությունը։
Մասնակիցների հետ անկաշկանդ հարց ու պատասխանի ձևաչափով քննարկվեցին ազգային ընդդիմության հաջողություն հասնելու հետ կապված խնդիրները, Արցախյան հիմնահարցի ներկա վիճակը և հեռանկարները, դաշնակից, բարեկամ և գործընկեր պետությունների հետ հարաբերությունների հիմնախնդիրը, Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի սանձազերծման ներքին և արտաքին պատճառները և իհարկե Հայաստանի ու Արցախի հանրապետությւոնների առջև ծառացած անվտանգային լրջագույն մարտահրավերներին դիմագրավելու և ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները:
Հանդիպման ավարտին Արթուր Վանեցյանը հորդորեց «Ակադեմիայի» մասնակիցներին իրենց շրջապատին ևս վարակել Հայաստանի և Արցախի նկատմամբ սիրով ու հայրենասիրությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում