Աղվան Հովսեփյանի գործով հրատապ դատական նիստ է նշանակվել
11/08/2022 12:56
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, Times․am: Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի գործով այսօր՝ օգոստոսի 11–ին, 16:30-ին հրատապ դատական նիստ է նշանակվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ Աղվան Հովսեփյանի պաշտպանական խումբը խափանման միջոցը փոփոխելու հարցով արտահերթ դատական նիստ հրավիրելու միջնորդություն էր ներկայացրել։ Նիստի անցկացումը պայմանավորված է Աղվան Հովսեփյանի առողջական վիճակով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում