Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի դպրոցներից մեկի 6-րդ դասարանի աշակերտը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 11, Times․am: Վարդենիսի թիվ 4 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջում տեղեկություն է տարածվել 6-րդ դասարանի աշակերտ Ռուբեն Բարսեղյանի մահվան մասին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Մեր դպրոցը անդառնալի ու ցավալի կորուստ է ունեցել: Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Վարդենիսի N4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի ամենախելացի, փայլուն կազմակերպված աշակերտ՝ Ռուբեն Արտակի Բարսեղյանը , անասելի ցավ ենք ապրում ողջ կոլեկտիվով՝ թե աշակերտական,թե մանկավարժական, և թե ծնողական. կորուստն անչափելի է։ Այս դժվարին պահին խորապես ցավակցում և ձեզ հետ կիսում ենք ձեր վիշտը, ցավակցություն ենք հայտնում Ռուբենի ծնողներին, բոլոր հարազատներին և մերձավորներին: Թող Աստված ձեզ մխիթարություն պարգևի, նաև ոգու ամրություն և կորով` կորստյան ցավը մեղմելու համար:
Ռուբեն ջան, քեզ շատ ենք սիրում, շատ էինք սիրում ու էլի կսիրենք։ Քո մասին անցյալով չի լինում… Մահը… հավասարեցնում է բոլորին, բայց և առանձնացնում յուրահատուկ, բացառիկ մարդկանց։ Դու մեզ համար միշտ եղել ես ԲԱՑԱՌԻԿ։ Լույսի մեջ մնա, ինչպես որ կայիր. Լուսավոր ու խորը, ամուր ու փխրուն Հոգի…. Ննջի՛ր խաղաղությամբ, սիրելի Ռուբեն։.»,- դպրոցի տնօրենություն:
Սիրելի Զարուհի Բոլորս կիսում ենք ձեր ընտանիքի անդառնալի վիշտը, աղոթում Ռուբենի ազնիվ, մանկական հոգու համար:Աստված թող լույսի և խաղաղության մեջ պահի նրա հոգին:
ԱՓՍՈՍ….Հազար ափսոս….
Ամո՛ւր եղեք, սիրելի Զարուհի և Արտակ…»։